Վրաստանից մի խումբ լրագրողներ, բլոգերներ ու փորձագետներ են այցելել Շուշի Այս մասին հաղորֆում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ նրանք ավելի վաղ եղել են Արցախի գրավյալ շրջաններում:
Վրացական պատվիրակության անդամներն այցելել են քաղաքի պատմամշակութային վայրեր։ Շուշիում վրացի հյուրերը հանդիպել են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովի հետ:
Նշենք, որ վրացական պատվիրականության այցը Արցախի գրավյալ տարածքներ կազմակերպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը՝ SOCAR-ի տեղի ներկայացուցչության աջակցությամբ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: