Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ մի խումբ անդամալույծ զինվորներ կուղարկվեն Երուսաղեմ

47

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի անդամալույծ զինվորները կուղարկվեն Երուսաղեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Օգոստոսի 17-ին նամակ էի ուղղել  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմից հետո անդամալույծ եղած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու առումով: Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցիչ Կորյուն վարդապետին դետալները ճշտելու համար: «Զինվորի տան» ղեկավար կազմի հետ և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային դետալիզացիայի կենթարկենք առաջարկը: Կկազմենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբով մեր անդամալույծ զինվորները կուղարկենք Երուսաղեմ հոգեբանական աջակցության»,- ասաց Քոչարյանը:

 Հանձնաժողովի նախագահի կարծիքով` դա նաև եկեղեցու կարևոր դերակատարության մասին կարող է խոսել: