Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 342-ով։ Գրանցվել է մահվան 13 դեպք, կա 490 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ժամը11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այսպահին փաստացի բուժում է ստանում 11029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:
Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: