764 նոր դեպք, 19 մահ․կորոնավիրուսը ՀՀ-ում

39

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 764-ով։ Գրանցվել է մահվան  19 դեպք, կա 506 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների ՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  251 323 դեպք, որոնցից  234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1183 է: