Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին չի հորդորել հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ․փաստաբան

15

«Հայաստան» դաշինքի պատգամավոր,«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսնյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։

«Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտեց սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,- գրել է նա։