Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 657-ով։ Գրանցվել է մահվան 16 դեպք, կա 416 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում:
Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1180 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: