Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 296-ով։ Գրանցվել է մահվան 16 դեպք, կա 577 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ ժամը 11:00-ի դռությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում:
Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1175 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: