Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ «Խնդրանք է ներկայացվել նման դեպքերը կանխելու վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել» Լեռնային Ղարաբաղ, առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա «օրենքի խախտում է»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: