Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 10-ին ՌԱՏԿՈ ՍՊԸ-ն սկսեց տապալել Ալիխանյան 6/1 հասցեում տեղակայված ծառերն ու փորման աշխատանքներ իրականացնել ցանկապատված հողատարածքի հենց այն հատվածում, որտեղ, ըստ իրենց պնդման, գտնվում էր նկուղը, ինչի հիմքով տրվել էր հողի սեփականաշնորհում:Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հատվածում որևէ նկուղ չկա ու չի եղել, ինչի վերաբերյալ նաև քրեական գործ է հարուցվել` ուսումնասիրելու 2004թ.  հանրաձին հողի զավթման ապօրինի գործընթացը:Ուրբաթ օրը քննիչի և ոստիկանների միջամտությամբ կասեցվեցին փորման աշխատանքները, իսկ  ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնակատար, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ռ. Մախմուդյանի կողմից Երևանի քաղաքապետարան է ուղարկվել շինաշխատանքները կասեցնելու որոշման վերաբերյալ միջնորդություն:

Համաձայն գրության` նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող փաստերի ոչնչացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հանձնարարել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին որոշում կայացնել Ռատկո ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողիցին հարող տարածքում իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարությունը մինչև հանգամանքների պարզումը կասեցնելու վերաբերյալ և արդյունքների մասին հայտնել վարույթն իրականացնող մարմին:Սակայն, այսօր առավոտից Ռատկո ՍՊԸ-ն մեծ թափով վերսկսեց քանդման աշխատանքները` երկու մեքենայով գետնին հավասարեցնելով ծառերն ու քանդելով քրեական գործի համար հիմք հանդիսացող հողատարածքը:

Քանդման տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ տվյալ հատվածում որևէ նկուղ գոյություն չունի, դուրս է բերվում բացառապես հողային շերտ` առանց որևէ կառույցի հետքի:Երևանի քաղաքապետարանից պատճառաբանում են, թե իրենց չի հասել գրությունը, մինչդեռ այն, ըստ մեր տեղեկությունների, ուղարկվել է էլ. փւստի հասցեով, և պետք է անմիջապես հասներ հասցեատիրոջը:

Անկախ դրանից, քաղաքապետարանի ներկայացուցիչներն արդեն մի քանի ժամ է, ինչ ծանոթացել են միջնորդության պատճենին և տեղյակ են դրա մասին:Սիրելի’ լրագրողներ, խնդրում ենք ԱՅՍՕՐ հնարավորինս հետևողականորեն խոսել քաղաքապետարանի պատասխանատու մարմինների հետ` հասկանալու համար, թե ինչու է քաղաքապետը զանց առնում քննչականի դիմումն ու չի ընդունում ապօրինի շինաշխատանքները կասեցնելու որոշում: Իր հանցավոր անգործությամբ քաղաքապետարանը հնարավորություն է տալիս Ռատկ ՍՊԸ-ին ավարտին հասցնել որղջ հողակտորի փորման աշխատանքներն ու քանդել քրգործի համար հիմք հանդիսացող տարածքը: Այսպիսի գործելաոճը ստիպում է տեսնել հանցակցության տարրեր:Քանդման աշխատանքների տեսագրությունները կարող եք ձեռք բերել այս հղումներով`https://cloud.mail.ru/stock/mbyaSbV3SjNHGpAmHkYVPcWHhttps://cloud.mail.ru/stock/cx2j3AsJkJU9nkQwVJpYXraV
https://cloud.mail.ru/stock/5nz443k3Q285PTPdJqrcWDB5https://www.facebook.com/Rainboo/posts/10159942819003675https://www.facebook.com/FizGorodok/videos/189808849911972https://www.facebook.com/FizGorodok/videos/398883634947257/

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest