«Օտարերկրյա անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել ԼՂ՝ առանց Բաքվի համաձայնության»․ Ադրբեջանի ՊՆ

47

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոքի նամակներ է հղել Ռուսաստանի ՊՆ և ՌԴ Խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ «Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա տրանսպորտային միջոցների երթևեկության կապակցությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Նամակներում ասվում է, թե իբր նման դեպքերը հակասում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը։ «Խնդրանք է ներկայացվել նման դեպքերը կանխելու վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ, գրում է Interfax.az-ը։

Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե «օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք և նրանց պատկանող տրանսպորտային միջոցները չեն կարող մուտք գործել» Լեռնային Ղարաբաղ, առանց Բաքվի համաձայնության, քանի որ դա «օրենքի խախտում է»։