669 նոր դեպք, 11 մահ. կորոնավիրուսը ՀՀ-ում

27

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 669-ով։ Գրանցվել է մահվան 11 դեպք, կա 586 առողջացած, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Համաձայն կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների՝ ժամը11:00-ի դռությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  247 666 դեպք, որոնցից  231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում:

Կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1170 է: