Մատաղիսում հայտնաբերվել է ևս երկու հայ զինծառայողի աճյուն

62

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Նշվում է, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1662 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: