Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով ։ «Իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Օհանջանյանը:

Հիշեցնենք, կառավարության ծրագրի 2021-2026թթ․ քննարկումը խորհրդարանում բավականին բուռն էր անցել։ Այն ուղեկցվել էր ծեծկռտուքով, սեռական բնույթի հայհոյանքներով, ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկով, միմյանց վրա շիշ նետելով:

Pin It on Pinterest