Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից», — ասվում է սեպտեմբերի 3-ին ստորագրված որոշման մեջ։

Գոյունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հուլիսի 11-ին։

Pin It on Pinterest