«Ոտքից գլուխ անօրինական գործողություններ էին». 43-ամյա կնոջը 12 ժամ պահել են ոստիկանության բաժնում

222

«Ոստիկանությունում ահավոր էր վիճակս, ոտքերս դողում էին՝ հիվանդությանս հետ կապված, ամբողջ մարմնովս սարսուռ էր անցնում,  բայց ինձ հավաքում էի, որ ուշքից չգնամ, չբերեն, գործ փաթաթեն գլխիս, իրենց հատուկ ա էլի:  Իմ տեսակն էնպիսին ա, որ ես ներքուստ կարող ա վախենամ, բայց երբեք ցույց չեմ տալիս, հետո եմ դուրս եկել ու հոնգու-հոնգուր լացել պահակի մոտ, տաքսիստի մոտ»,- պատմում է Վեդի քաղաքի բնակիչ Քրիստինե Մաղլամյանը, որին երեկ Ոստիկանության Արաբկիրի աշխատակիցները բերման են ենթարկել հենց աշխատանքի վայրից և 12 ժամ ապօրինի պահել են բաժնում: Այդ ընթացքում Քրիստինեին ոչ սնունդ են առաջարկել, ոչ ջուր:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հարուցվող քրեական գործի շրջանակներում նախապատրաստվում են նյութեր և հենց այդ գործի շրջանակներում են Քրիստինե Մաղլամյանին բերման ենթարկել: Հարցին, թե ինչքան է պահվել Քրիստինեն, ոստիկանության լրատվական բաժինը տեղյակ չէր:

Մանրամասները՝ տեսանյութում