Ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ. պատգամավոր

21

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանցիներն այրում են Գեղարքունիքի մարզում որոշ տարածքների խոտածածկույթը։

«Ահազանգ.

Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը: Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար: Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով: Հիշեք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից:

Հ.Գ. նկարում Կութի միակ առաջին դասարանցին է(նկարը՝ Արմինե Գևորգյանի էջից)», — գրել է պատգամավորը։