Հայաստանում օգոստոսի 31-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք, առողջացել է 361 քաղաքացի, գրանցվել մահվան 14 դեպք:
Մեկ օրում կատարվել է 5666 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 540 436-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն առողջացման, 4844-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: