Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ

42

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ։ Հրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հրաչ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ: