Ազգային ժողովում իրավիճակը այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։

Վերջինս Սարգսյանը ելույթի ժամանակ նշեց, այն պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Դահլիճից արձագանքեցին, Սարգսյանն էլ, ի պատասխան, բղավեց․ — «Ես քե՞զ եմ ասում, արա»։

Դահլիճից ջրի շշեր նետեցին Սարգսյանի ուղղությամբ: Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ուղիղ եթերն անջատվեց և հայտարարվեց ընդմիջում:

Pin It on Pinterest