Վերաքննիչ դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել

59

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել է։

Դատարանը Չարչյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, նրան կալանքից ազատել էր բավարարելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։

Գլխավոր դատախազությունը բողոք էր բերել դատարանի այդ որոշման դեմ՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը և ահա Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության բողոքը:

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):