Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

54

ՀՀ նախագահը Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է հրամանագրում։