Գլխավոր դատախազությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կրկին կալանավորելու վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը: Բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սևակ Համբարձումյանին։

Հիշեցնենք, Հուլիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց փոխել խափանման միջոց կալանքը՝ սահմանելով գրավ 15 մլն ՀՀ դրամի չափով։ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Pin It on Pinterest