Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:
Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն:
ԱՀ ԱԻ պետական ծառայություն
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: