ՊՊԾ ծառայողների իրավունքերը ոտնահարվում է. պնդում են՝ աշխատանքն ավելացել է, վարձատրությունը՝ ոչ

136

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության՝ Ազգային ժողովի շենքում ծառայություն իրականացնող աշխատակիցների իրավունքերը խախտվում են:  ՊՊԾ ծառայողների աշխատաժամերը ավելացվել են, իսկ վարձատրությունը՝ ոչ, իսկ աշխատանքային ժամերն ավելացվել են պայմանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին որոշմամաբ: Հիշեցնենք՝ այդ որոշման  համաձայն խորհրդարանի շենքում պահպանության խստացված ռեժիմ է սահմանվել:

ՊՊԾ մի քանի աշխատակիցներ գաղտնիության պայմանով forrights.am-ին են փոխանցել իրենց դժգոհությունները՝ նշելով, որ զրկվել են իրենց հանգստյան օրերից, քանի որ ստիպված են գրեթե ամեն օր հաճախել աշխատանքի: forrights.am-ի դիտարկումներնը եւս ցույց են տալիս, որ նույն աշխատակիցները ամեն օր ծառայություն են իրականացնում ԱԺ-ում, սակայն, տարբեր հատվածներում: 

Օրինակ աշխատակիցներից մի քանիսը, որոնցն անուներըը չենք հրապարակում, քանի որ հայտնի դառնալուց հետո իշխանությունները նրանց գործազուրկ կթողնեն, նշում էին, որ ԱԺ-ի շենքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելուց հետո ստիպված են հաջորդ օրը մինչեւ ԱԺ նիստի ավարտը ծառայություն իրականացնել ԱԺ միջանցքներում:

Ուշագրավ է, որ հարյուր հազարավոր դրամների պարգեւավճարների բաժանման ինստիտուտը ներդրած  եւ պատգանավորական «ձեռքի ծախսը» հնգապատկած իշխանություներն անվտանգության աշխատակիցներին հավելյալ աշխատանքի դիմաց ավել վարձատրման խոստումներ չեն տվել: ՊՊԾ աշխատակիցները մասնավոր զրույցներում forrights.am-ին փոխանցում էին, որ ակնկալում են կատարած աշխատանքի դիմաց պատշաճ վարձատրություն:

Փաշինյանի թիմակիցներն իրենց անձնական անվտանգությամբ մտահոգված օգոստոսի 2-ից Ազգային ժողովի բոլոր միջանցքներում ՊՊԾ աշխատակիցների են կանգնացրել, որ լրագրողները չկարողանան հասնել իրենց աշխատասենյակների մոտ եւ չհետաքրքրվեն կործանման եզրին գտնվող Հայաստանի ապագայից:

ՊՊԾ աշխատակիցների դժգոհությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, սակայն, մեր զանգերիը մի քանի օր շարունակ անպատասխան մնացին: ԱԱԾ տնօրենի աշխատակազմից եւս պարզաբանում չհաջողվեց ստանալ, նրա գրասենյակի հեռախոսահամարներին եւս պատասխանող չկար: Թեմայի վերաբերյալ պատրաստ են հրապարակել ԱԱԾ կամ ՊՊԾ ղեկավար կազմի պարզաբանումները:

Նարեկ Կիրակոսյան