Պաշտպանության նախկին նախարար, այժմ 8-րդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ հակասելով Սերժ Սարգսյանին: 2016 վթականին՝քառօրյա պատերազմի ընթացքում, պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Օհանյանը նշել է, որ հետախուզությունն այդ օերին չի թերացել: «2016-ին հետախուզության հետ կապված ռազմավարական մակարդակում եւ օպերատիվ մարտավարական մակարդակում մենք խնդիրներ չենք ունեցել»,- ասաց նա:
Սեյրան Օահանյանն իր այս հայտարարությամբ անուղղակի հերքում է Սերժ Սարգսյանի՝ մեկ տարի առաջ արված մի հայտարարության, որտեղ նա խոսում է քառօրյա պատերազմի ընթացքում հետախուզության ձախողման մասին: «Մենք չենք իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա: Մենք նախնական տեղեկություններ ունեցել ենք արդեն ամսի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանից կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»,- ասաել էր Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ ՍԵրժ Սարգսյանը՝ այդ պահին գլխավոր գերագույն հրամանատարն ասում է, որ ունեցել ենք հետախուզության հետ կապված թերացումներ, Օհանյանը արձագանքեց. «Ես չգիտեմ, չեմ լսել»:
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը նշում է՝ պատերազմի ընթացքում պետական պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանց հակասող հայտարարություններ անում են՝ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար:
«Մեր պաշտոնյաների մոտ կա պատասխանատվությունից խուսափելու տրամադրվածություն, մենք չենք լսել որեւէ պաշտոնյայից, որ քառօրյա կամ 44-օրյա պատերազմից հետո իր պատասխանատվությունն ընդունի: Ոչ ոք չի ուզում ճանաչել իր պատասխանատվությունը մարդկանց զոհվելու, ձախողումների եւ բացթողնումների հետ կապված:
Սեյրան Օհանյանի եւ Սերժ Սարգսյանի համար առաջնային է իրենց սեփական պատասխանատվության բաժինը նվազեցնել կամ բացառել, որովհետեւ պաշտպանության նախարարն այդ ժամանակահատվածում ինքն է վերջնական արդյունքի համար պատասխանատու: Ըստ Սեյրան Օհանյանի՝ եւ հետախուզությունն է նորմալ աշատել, եւ կապն է նորմալ աշխատել, զորմասներն են աշխատել, միայն մնում է անհասկանալի, թե հակառակորդին ինչպես հաջողվեց հաջողության հասնել, եթե բոլորը աշխատել են նորմալ»,- ասում է Ղուկասյանը:
Քաղաքագետն արձանագրում է՝ նույնիսկ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումից եւ զեկույց պատրաստելուց հետո առանցքային հարցերը հանրության համար մնում են անհասկանալի:
Քառօրյա պատերազմի պատճառների եւ թերացումների մասին բացահայտումների խոստման եւ չիրականացման ֆոնին իշխանությունները այժմ էլ հավաստիացնում են, որ 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողով են ստեղծելու: Անդրիաս Ղուլասյանը նկատում է՝ այդ հանձնաժողովի աշխատանքներով զբաղվելու են խորհրդարան անցած ուժերը, որոնք իրենց մեղքի բաժինն ունեն այս պատերազմում:
«Ես չունեմ վստահություն այս իշխանությունների նկատմամաբ: Կարծում եմ, որ խորհրդարանը կազմված է բոլոր այն ուժերից որոնք պատասխանատու են մեր պետության ձախողամն համար եւ իրենք չեն կարող հանձնաժողով ստեղծել ու օբյեկտիվ գնահատականներ տան այդ իրադարձություններին»,- ասում է Անդրիաս Ղուկասյանն ու նշում՝ իշխանափոխությունից հետո է հնարավոր տալ բոլոր հարցերի պատասխանները, երբ պաշտոնայները պատասխանատվություն չունեն այս ձախողումների համար:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: