Հայաստանում օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 329 նոր դեպք, առողջացել է 179 քաղաքացի, գրանցվել է մահվան 7 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7551 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 372 405-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն առողջացման, 4632-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1124 է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest