Ադրբեջանը երկու հայ գերիների դատապարտել է 20 տարվա ազատազրկման

83

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներ Ալյոշա Խոսրովյանը եւ Լյուդվիգ Մկրտչյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին իբր խոշտանգելու մեջ։

Պատժի առաջին 10 տարին նրանք կանցկացնեն ընդհանուր ռեժիմով, իսկ երկրորդ 10 տարին՝ խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնենք` Մկրտչյանն ու Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականին հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ժամանակ։