Ժամկետային զինծառայող Արսեն Նիկողոսյան, ով հենց պատերազմի օրերին լեյտենանտի կոչում էր ստացել, երեկ պետք է դառնար 21 տարեկան: Նրա հարազատները ծննդյան տորթ էին տարել Եռաբլուր:
Նիկողոսյանը ծառայել էր Մատաղիսում, զոհվել է հոկտեմբերի 13-ին։ Աճյունը գտել են միայն ամիսներ անց՝ դեկտեմբերին:
Արսենի քեռին` Գեւորգ Պողոսյանը պատմում է, որ ․ «Շատ ծանր էր մեր վերջին խոսակցությունը Արսենի հետ հոկտեմբերի 10-ին, ուշ ժամ էր երբ զանգեց, ասեց` քեռի, մի չորս օր կապի դուրս չեմ գալու, խոսացինք, հետո հեռախոսը անջատեց: Այդ պահին մտքովս մի վատ բան անցավ: Ասեցի` երեւի Արսենի հետ վերջին անգամ եմ խոսում: միանգամից հետ զանգեցի, բայց արդեն հեռախոսը անջատել էր»։
Արսենը տարիներ շարունակ ապրում էր ՌԴ-ում, Հայաստան էր վերադարձել պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու համար: Ծառայությունից հետո պատրաստվում էր մեկնել Մոսկվա եւ ամուսնանալ սիրելի աղջկա հետ:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: