Կալանավորը դադարեցրեց հացադուլը․նախաքննության ավարտին նրան կեղծ և ապօրինի մեղադրանքներ է առաջադրվել

68

Մեկ տարի կալանքի մեջ գտնվող Սուրեն Վարդանյանը հինգ օր շարունակ հացադուլ է իրականացրլ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով իր նկատմամաբ կիրառվող անարդարության առնչությամբ:  Սուրեն Վարդանյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում: Հացադուլը սկսել է հուլիսի 22-ին եւ ավարտել 25-ի երեկոյան, երբ նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ-ի աշխատակազմից:

Իրավապահները 31-ամյա Սուրեն Վարդանյանին միանգամից հինգ մեղադրանք են առաջադրել, ինչը մեղադրյալը համարում է կեղծ եւ անօրինական: Սյզբում Սուրեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու, կանեփ աճեցնելու, թմրամիջոց պահելու եւ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Սակայն, երբ այս քրեական գործերի նախաքննությունը մոտեցել է ավարտին Սուրեն Վարդանյանին ծանր հանցագործության կատարման մեջ են մեղադրել:

«Մեզ համար անհասկանալի պայմաններում նախաքննության ավարտից կարճ ժամանակ առաջ նոր մեղադրանքներ են առաջադրվում, որոնք ծանր հանցագործությունների շարքին են դասվում: Առաջադրված մեղադրանքը իմ պաշտպանյալը չի ընդունում եւ մի քանի օր  հացադուլ էր հայտարարել: Որեւէ լուրջ ապացույց չկա, մեզ համար տարօրինակ է, որ նախաքննությունից մի քանի օր առաջ մեղադրանք է լրացվում»,- ասաց Սուրեն Վարդանյանի փաստաբան Վաչե Դավթյանը:

Դանակահարության միջադեպը, որին, ըստ մեղադրվող կողմի Սուրեն Վարդանյանը մասնակից չի եղել, տեղի է ունեցել 2020 թվականի ամռանը՝ Էջմիածին քաղաքում:

 Պաշտպանական կողմն այժմ ցանկանում է խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով եւ ստորագրությամբ: Երեք մլն դրամի գրավ են առաջարկել, բայց դատարանը չի բավարարել: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հուլիսի 28-ին: Վաչե Դավթյանն նշեց, որ կրկին խափանման միջոցի փոփոխությույան միջնորդություն են ներկայացնելու:

«Գրավի միջնորդություն ենք ներկայացրել՝ երեք միլիոն դրամ, բայց դա էլ մերժվել է: Մեկ տարուց ավել է կալանքի տակ է, Սկզբում ուրիշ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել, իսկ երբ գործի նախաքննությունն ավարտվում էր դրանից մի քանի օր առաջ մեղադրանքերն ավելացվում են: Սա տարօրինակ է մեզ համար: Հիմա գործը դատարանում է, ապացույցների հետազոտման փուլն է, գործով վկաներ են հարցաքննվում»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ դանակահարության մեղադրանքը Սուրենին առաջադրվել է այն ժամանակ, երբ ապօրինի զենք պահելու գործի նախաքննությունն ավարտին է մոտեցել:

Սուրեն Վարդանյանը կալանքի տակ է արդեն մեկ տարի: Փաստաբանը երկու անչափահաս երեխա ունի, որից մեկը ծնվել է մի քանի ամսի առաջ, երբ Սուրենը կալանքի տակ է եղել: Վաչե Դավթյանի խոսքով իր պաշտպանյալը նաեւ առողջական խնդիրներ ունի:

«Նա ունի առողջական խնդիրներ: Ստացոնար բուժզննությունից հետո ախտորոշվել է, որ նա հոգեական առողջության հետ կապված խնդիրներ ունի, դրանով բանակից ազատվել է: Նա հիմա էլ հաշվառման մեջ է: Ամուսնացած է, խնամիքին երկու անչափահաս երեխա ունի, մայրն է, կինը: Անազատության մեջ գտնվելու ընթացքում երկրորդ երեխան է ունեցել»,- ասում է Սուրեն Վարդանյանի պաշտպան Վաչե Դավթյանը: 

Տունը, որտեղ Սուրենը չի ապրում, այլ ընտանիքի այլ անդամներ, բակից իրավապահներն աճած կանեփներ են առգրավել, եւ, ըստ Սուրեն Վարդանյանի հարազատների, Սուրենին մեղադրում են աճեցնելու համար: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սուրեն Վարդանյանը փորձաքննության ենթարկվել է՝ օրգանիզմում թմրանյութ կա, թե՝ ոչ: «Իրեն որպես օգտագործողի չեն առաջադրեմ մեղադրանքը, այլ որպես պահողի»,- ասաց պաշտպանը:

Սուրեն Վարդանյանը նախկինում ես դատվածություն է ունեցել: Ազատազրկված է եղել 3,5 տարի: Նա այժմ հացադուլի միջոցով պայքարում է, որ հարազատների բնորոշմամաբ ապօրինի մեղադրական հոդվածները հանվեն Սուրենի քրգործից եւ կիրառվի գրավ, որպես խափանման միջոց:

Նարեկ Կիրակոսյան