Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է 13 հայ ռազմագերիների վճիռը․ նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը։
Նշենք, որ գերիների այս խմբին էլ մեղադրանք են առաջադրել ահաբեկչության մասով։ Նրանք են Եղիշ Ասլանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Գրիգոր Սաղաթելյանը և Էդուարդ Կիրակոսյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: