Հայաստանի կառավարությունը կգնի կորոնավիրուսի դեմ «Sinopharm» (Չինաստան) և «Pfizer/BioNTech» (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութերը: Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել պատվաստանյութերի գնման համար։
Այս պատվաստանյութերը գնելուց հետո բնակչության ընդհանուր թվում պատվաստվող անձանց տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում` «Sinopharm» ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար։
Հայաստանում այս պահին կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով օգտագործվում են ռուսական «Սպուտնիկ V», բրիտանա-շվեդական «AstraZeneca» և չինական «Coronavac » պատվաստանյութերը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: