Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ժամկետները խախտված լինելու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Pin It on Pinterest