
Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել մերժել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ժամկետները խախտված լինելու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։