ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկությունը նշված է Datalex դատական-տեղեկատվական համակարգում։
Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչվի։
Նշենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: