Լրագրողի արձանի ոտքը գողացողին պատժում են խստորեն. նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի

118

2014 թվականի հոկտեմբերին Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի սբ․ Աստվածածին եկեղեցու բակում բացվեց լրագրողի արձանը, իսկ 2021 թվականի մարտին արձանը վանդալիզի ենթարկվեց: Ավետիք Ավետիսյանը և  նրա ընկերը գողացան լատունե արձանի տարբեր մասերը: Մարտի 30-ին գողերը կալանավորվեցին: Ավետիք Ավետիսյանը և նրա ընկերը խոստովանեցին, որ իրենք են կատարել հանցանքը: Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով՝ «Գողություն»: 

«Մենք համագործակցել ենք քննության հետ, խոստովանել ենք մեր մեղքը, ինչ, որ տարել ենք՝ իր քաշով մեկ, 170 հազար դրամի էր, էդ գումարը մենք փոխհատուցել ենք, բայց հասցված վնասը գնահատելիս, հաշվարկել են ամբողջ արձանի գինը՝ 5 մլն դրամ ու երրորդ մաս են դրել», — հայտնեց Forrights.am-ին Ավետիք Ավետիսյանը:
Նա մեզ հետ կապ հաստատեց իր հարազատների միջոցով, որոնք էլ փոխնցեցին  մեզ Ավետիսյանի խոսքերը: 

Ըստ կալանավորի, քննությունն իր գործով շատ դանդաղ է ընթանում: Իր միջնորդությունների քննարկումը ամիսներով ձգձգվում է:

Ավետիքյանի առողջական վիճակը ծանր է: Նա մտավախություն ունի, որ «չի ձգի», մինչև որ դրանք բավարարվեն:

Իսկ միջնորդությունն ընդամենը իրեն դատաբժշկական փորձաքննության ենթարկեն, արձանագրելու համար, որ կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի:

«ՄԻԱՎ- ՁԻԱՀ վարակակիր եմ, իմունային անբավարարություն ունեմ,  խորացած թոքային վիճակ, տուբդիսպանսերում ոչ լիարժեք է բուժվել: Ընդամենը երեք ամիս են բուժել տուբդիսպանսերում, առանց լիարժեք բւժելու տուն եմ գնացել, ունեմ բրոնխոպնեվմոնիա, ոսկռամեռուկ, մի քանի անգամ ծնոտի վիրահատության եմ ենթարկվել, ոսկրային օստիոխոնդրոզ, նաև այլ հիվանդություններ կան», — փոխանցել է մեզ Ավետիսյանը: 

Ավետիսյանը միջնորդությունը իրեն դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ քննիչը անհիմն ձգձգում է: Ավետիսյանի փոխանցմամբ, քննիչը պատճառաբանել է, որ կատարվում են համապատասխան հարցումներ: «Այն դեպքում, երբ մենք ունենք բոլոր թղթերը բժիշկների կողմից տրված, կնիքներով», — ասում է Ավետիսյանի փաստաբան Թամարա Բաղդասարյանը:

Նա չցանկացավ բացահայտել հիվանդությունների ամբողջական ցանկը, որոնցով տառապում է Ավետիսյանը, քանի որ դրանք բժշկական գաղտնիք են: «Ամեն դեպքում դրանք կառավարության համապատասխան սրսշկակբ կալանքի, կամ պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ներառված են», — ասում է Թամարա Բաղդասարյանը:

Փաստաբանը համարում է, որ միջնորդության լուծման հետաձգումը իրավաչափ չի: «Քննիչը պատասխանում է մեզ, որ հարցումներ է անում, և պատասխանի է սպասում: Իհարկե, այդ ձգձգումները իրավաչափ չեն: Բայց ամեն դեպքում Ավետիսյանի առողջության վերաբերյալ պետք է լինի փորձագետի եզրակացություն, իսկ դրանից հետո դատարանը հայեցողական որոշում է կայացնելու»:

Քրեակատարողական հիմնարկը ակնհայտորեն չի ցանկանում «ակտավորել» Ավետիք Ավետիսյանին, այսինքն՝ կալանքին խոչընդոտող ճանաչել նրա հիվանդությունները: Ավետիսյանի փաստաբանի հարցմանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն պատասխանել է, որ են, որ  ՔԿՀ-ում գտնվելու ժամանակահատվածում նրա առողջությունը բարելավվել է:

Ավետիք Ավետիսյանը 5 օր շարունակ հացադուլի մեջ է եղել: Նրան այցելել են ՄԻՊ գրասենյակից, որից հետո նա դադարեցրել է հացադուլը:

Սյուզան Սիմոնյան