«Պատգամավորը, եթե 500 դրամ ծախսել է սուրճի համար, ապա պետք է հիմնավորի՝ ու՞մ հետ հանդիպման ժամանակ է խմել».

112

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը 250 հազար դարձնելը սուր քննադատությունների է արժանացել: Իշխանություններն անտեսելով քննադատություններն հրավիրված արտահերթ նիստում, այնուհանդերձ իրկանացրեցին օրենսդրական փոփոխությունները:  Հակակոռուպցիոն ոլորտի փորձագետները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, քանի որ պատգամավորները ֆինանսական հաշվետվություն չեն ներկայացնելու, թե այդ գումաները հատկապես պատգամավորական որ գործունեության համար են ծախսել:

«Փոխհատուցումն ընդհանուր առմամաբ ողջամիտ գաղափար ենք համարում, բայց դրանք պետք է լինեն շատ հստակ ձեւակերպված: Ֆինանսական փաստաթղթեր պետք է լինեն՝ պարտադիր: Այդ փաստաթղթերը պետք է կապակցված լինեն, պատգամավորի գործողությունները պետք է երեւան: Օրինակ՝ եթե 500 դրամ ծախսել է սուրճի համար, ապա պետք է հիմնավորի, թե ում հետ հանդիպման ժամանակ է ծխասել այդ գումարը: Այդ ծխասերը պետք է լինեն ողջամիտ, չի կարող մարդկանց լսելու համար պատգամավորը ծախսել առասպելական գումարներ եւ փոխհատուցվի հանրային միջոցներից: Պարտադիր պետք է լինեն գործողությունների նկարարգրեր»,- ասում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ շեշտում՝ նախագիծը թերի է:

«Սխալ են անում, վատ են անում: Չմշակված, տգետ, անհիմն մոտեցումների հետեւանք է: Խայտառակ բան է, պետք է ճշգրիտ չափորոշիչներ բերեն: Ինչպես են հասկացել, որ պատգամավորները համահավասար 250 հազար դրամ են ծխասում իրենց պարտականությունները կատարելու համար, ինչ ծախսեր են դրանք: Ես վստահ եմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ու Վիկտոր Ենգիբարյանն այս հարցերի պատասխանները չունեն»,- նշում է Բարսեղյանը:

Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են:  Վիկտոր Ենգիբարյանը իր հեղինակած նախագիծը ներկայացնելիս  նշել է, որ ծախսերը հինգ անգամ ավելացնում են պատգամավորների մարզային այցելությունների, վառելիքի և այլ ծախսերի համար, ըստ նրա, նախկին՝ 50-հազար դրամը չի բավարարել։ Իշխանության ներկայացուցիչը դեմ է նաեւ, որ հաշվետվություն ներկայացվի, ասում է՝ նախ գումարն այնքան մեծ չէ, որ հաշվետվության անհրաժեշտություն լինի, հետո էլ նոր հաստիքներ պետք է բացել, որը բյուջեի համար լրացուցիչ ծախս է:

Նշենք, որ պատգամավորները ստանում են 660 հազար դրամ աշխատավարձ՝ ներառյալ հարկերը, մարզից ընտրված պատգամավորները Երեւանում բնակվում են հարկատուների հաշվին՝ պետությունը նրանց 100 հազար դրամ բնակարանի վարձ են տալիս, չհաշված պարգեւավճարները, որոնք դադրեցին ստանալ միայն համավարակի տարածումից  հետո: Այժմ էլ շուտով կստանան լրացուցիչ  250 հազար դրամ:

Իշխանական պատգամավորների կողմից իրենց գործունեության գումարի հնգապատման ֆոնին հայաստանցի աղքատների սոցալական վատ վիճակն էլ ավելի է ընդգծվում: Հուլիսի վեցին  Հայաստանի վիճակագրական կեմիտեն հրապարակել է Հանրապետության՝ 2021 թվականի հունվար-մայիսի ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակը, որի համաձայն Հայաստանում աշխատանք է փնտրում 90 հազար 300 քաղաքացի: Գործազուրկների մեծ մասը Շիրակի մարզում են, նրանց թիվը շուրջ 18 հազար է:

Պատգամավորական գործունեության ծախսերը 250 հազար դրամով ավելացնելուն զուգահեռ հիշարժան է դառնում, թե այս իշխանությունները սոցալապես անապահով խավի աշխատավարձերն ու թոշակները ինչ չնչին տարբերությամբ են բարձրացել: Օրինակ նվազագույն աշխատավարձը 2020թ–ի հունվարի 1-ից ավելացել է ընդամենը 13 000 դրամով, թոշակը բարձրացվել է 10 տոկոսով՝ 16 հազար դրամից դարձել է 26,5 հազար դրամ: Իսկ ահա պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կառավարությունն ավելացրել է  2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով:

Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել։ Ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել։ Նման բացահայտւմ արել էր ՀՀ Հաշվեքննիչ պալատը` վարչապետի աշխատակազմի 2020թ–ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ի պետբյուջեի կատարման հաշվեքննության արդյունքում։

Ուշագրավ է, որ իշխանությունների այս նախաձեռնությունը չարժանացավ հայրենիքը փրկելու մեծ ցանկություն ունեցող ընդդիմադիրների քննադատությանը: Ի դեպ, նրանից շատերը 8-րդ գումարման պատգամավորներ են լինելու:

Նարեկ Կիրակոսյան