Սահմանադրական դատարանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որոշեց թողնել ուժի մեջ: ՍԴ-ն՝ Արման Դիլանյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարակեց որոշման եզրափակիչ մասը: Նշենք, որ Բարձր դատարանը պետք է որոշեր կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց հայրենիք» կուսակցություններն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: