Սյունիքի մարզում ձերբակլություններն ու կալանավորումները շարունակվում են

90

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Դատախազության դիմումը և կալանավորել Գորիսի համայնքապետին։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձանց կաշառք տալուն նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու, որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին գործով:

Ըստ ՀՔԾ-ի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Առուշանյանը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշանյանի պահանջով հանդիպում է կազմակերպվել Քարահունջի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Որից հետո հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100.000-220.000 դրամ:

Այնուհետև, նախընտրական քարոզարշավի ընթացքում, Առուշանյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրողներին «Հայաստան» օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի  գմահատմամբ սա նախադեպը չունեցող երևույթ է, երբ մեկ անձի հակասական ցուցմունքով կարող են մի ամբողջ համայնք գլխատել:

Հիշեցնենք, որ ներկա պահին Առուշ Առուշանյանից բացի կալանավորված են Սյունիքի մարզի ևս 5 համայնքապետեր. Մեղրիի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

Այսօր ձերբակալվել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

«Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը)»,- ասաց Թադևոսյանը: