Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համար 2 դպրոցը մեկ տարի է տնօրեն չունի: Մրցույթը հայտարարված է, բայց դպրոցի կառավարման խորհուրդը ոչ մի կերպ չի հավաքվում, որ ընտրի տնօրենին: Նախկին տնօրենը հունվարին մահացել է ավտովթարում: Նոր տնօրենի ընտրությունը նշանակված էր հունիսի 30-ին, բայց այդ օրը խորհրդի 9 անդամներից ներկայացն երեքը: Քվորում չեղավ: Երեկ՝ հուլիսի 8-ին, նոր օր էր նշանակված, սակայն խորհուրդը չհավաքվեց: 9 անդամներից և ոչ մեկը չէր ներկայացել նիստի:
Տնօրենի թեկնածուները երկուսն են՝ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Մանուկ Շահբազյանը և Վերին Գետաշենի համար 1 դպրոցի ուսուցչուհի, դասվար Մարինե Ավետիսյանը:
Վերջինս գտնում է, որ խորհուրդը դիտավորյալ տապալում է գյուղապետ Տիգրան Մուրադյանը, որը կառավարման խորհրդի նախագահն է:
Կառավարման խորհրդի 9 անդամներից երկուսը՝ Դուստրիկ Մուրադյանը և Սվետա Մուրադյանը գյուղապետի ազգականներն են, իսկ երկուսը՝ Վան Գալստյանը և Ռևիկ Գևորգյանը գյուղապետարանի աշխատողներ են, այսինք՝ Տիգրան Մուրադյանի ենթակաները: «Ես առաջին փուլում ընտրվել եմ ծնողական և մանկավարժական խորհուրդների կողմից: Այդ մի փուլը ես անցել եմ: Կարծում եմ, որ ամսի 30-ին իրենք միտումնավոր 6 հոգով չեկան, և վաղը ևս ոչ ոք չի գալու, որպեսզի ես չհաղթեմ», — վերջին անգամ նշանակված մրցույթից մեկ օր առաջ ասաց Մարինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում:
Կարծեցինք, որ նա չափազանցնում է, սակայն հուլիսի 8-ին, նշանակված օրը իրոք ոչ ոք չեկավ: Մենք կապվեցինք կառամվարման խորհրդի անդամների հետ: Հեռախոսազանգերի պաատսխանեցին նրանցից երկուսը միայն՝ Սարգիս Սարգսյանը և Տիգրան Մուրադյանը: Սարգսյանն ասաց, որ անհետաձգելի գործեր ունի, որ չի կարողացել ներկայանալ նիստի և նախախես զգուշացրել է: Իսկ Տիգրան Մուրադյանը հայտնեց, որ գտնվում է Երևանում և որ գյուղի սուբվենցիոն ծրագրերի հետ կապաված քննարկում ունի կառավարությունում, ուստի չի կարողացել ներկայանալ մրցույթի:
Մարինե Ավետիսյանը պնդում է, որ մրցույթի տապալումը պատահական չէր:
Ո՞րն է նման մոտեցման պատճառը, ինչո՞ւ է գյուղապետին պետք, որ դուք չհաղթեք: Forrights.am- հարցին Մարինե Ավանեսյանը պատասխանեց. «Դեռ մրցույթից մի երկու ամիս առաջ մոտեցել եմ գյուղապետին, ասել եմ, որ ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթի, հավակնորդ լինեմ, ինքն ինչ կարծիքի է: Նա ասել է՝ բան չուն եմ ասելու, բայց ես ավելի շատ Շահբազյան Մանուկին հավանություն կտամ, որովհետև գյուղապետի ընտրությունների ժամանակ, երբ ես ընտրվում էի, Շահբազյան Մանուկի տղան իմ կողքն է կանգնած եղել, իսկ դուք ինձ ձայն չեք տվել»:
Վերին Գետաշենի գյուղապետ Տիգրան Մուրադյանը մեզ հետևյալ պարզաբանումը տվեց.
«Այդ ամենը սուտ է: Իմ ընտրությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ: Մարիեն Ավետիսյանի հետ ես բացարձակապես որևէ ամգամ նման խոսակցություն չեմ ունեցել: Մի անգամ մեր տնօրենի մահից հետո ինձ է մոտեցել Մարինե Ավետիսյանի ամուսինը և սկսել է խոսել այդ թեմայով: Ասել եմ՝ խորհուրդները կձևավերվեն, մրցույթը կհայտարարվի, ես անպայման որպես համայնքի ղեկավար իր դիրքորոշումը բացեիբաց կարտահայտվեմ, բայց այդ ժամանակ հայտնի չէր, թե ինչ թեկնածուներ կլինեն: Ինչ վերաբերում է Մանուկ Շահբազյանի որդուն, ապա նա արդեն 4 տարի է, Ռուսաստանում է բնակվում, և չէր կարող իմ կողքին լինել իմ ընտրության ժամանակ և մեծ դերակատարում ունենալ իմ հաջողություններում, կամ կյանքում»:
Գյուղապետը հերքեց տեղեկությունը, թե ինքն է հրահանգել խորհրդի անդամներին չներկայանալ դպրոցի տնօրենի ընտրությանը:
Մարինե Ավետիսյանը դիմել է նաև դատախազություն, որը հետաքրքրվում է դպրոցի տնօրենի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակով: «Թող դատախազությունը քննություն իրականացնի, հետագայում ես էլ Մարինեին իրավական առումով բաներ չունենամ ասելու»,- նշեց Տիգրան Մուրադյանը:
Հ.Գ. Մենք կհետևենք հետագա զարգացուներին, իսկ առայժմ մեկ դիտարկում միայն՝ եթե ճիշտ է ասում գյուղապետը և Վերին Գետաշենի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամները չեն ունեցել որևէ հրահանգ ընտրությանը չներկայանալու ու քվեարկութունը տապալելու, ապա պետք է ընդունենք, որ նրանց համար դպրոցի գործերն այնքան էլ կարևոր չեն, հետևապես, պետք է կառավարման խորհուրդը փոխել, գտնել մարդկանց, ովքեր կգիտակցեն հարցի կարևորությունը և ավելի պատասխանատու ձևով կմոտենան դպրոցի հոգսերին:
Սյուզան Սիմոնյան
Լուսանկարում՜ դպրոցի տնօրենի հավակնորդ Մանուկ Շահբազյանն է
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: