Կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք է հաստատվել

60

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 առողջացած և 1 մահվան դեպք: