Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում իրականացված որոնումների արդյունքում երեկ հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։
Ըստ ծառայության՝ նախնական տվյալներով նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Մատաղիսում որոնումներն արդյունք չեն տվել։
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: