Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց՝ քվեարկության արդյունքերի նախնական տվյալների հայտնի դառնալուց հետո,  Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է Գեղարքունիքի մարզի՝  հայ-ադրբեջանական սահամանային հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանագծից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշման մասին:

«Գործընթացներն ընթանում են, երբ կլինի վերջնական որոշում՝ տեղյակ կպահնեք: Վերջնական որոշում չկա, դա միայն մեր ցանկությունը չէ, մյուս կղմից էլ պետք է լինի»,- հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Արտակ Դավթյանն այսօր լրագրողներին որոշ մանրամասներ  է հայտնել ընթացող գործընթացից: «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, որպեսզի հարցնենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակը, որ կա, առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է սահմանում, և ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ։ Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք նաև ռուսական կողմի հետ»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայման գործընթացին նշեց՝ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն, ինչ պայմանավորվել է Ռուաստանի իշխանությունների հետ:

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն քաղաքականությունը, որը համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Տրամաբանական է, որ Հայաստանն այսօր շեղվում է Մինսկի խմբի ֆորմատից դեպի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ շրջանում լուծումներ գտնելու քաղաքականությանը»,- ասաց քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանն  այն կարծիքին է, որ  հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում պետք է ֆրանսիական դիտորդները կանգնեն: Քաղաքագետի խոսքով՝ այսպիսով Ռուսաստանը վերջնականապես հասնում է նրան, որ Հայաստանն ամբողջությամբ կախվածություն է ունենաում Մոսկվայից: Անդրիաս Ղուկասյանը Կրեմլի խոսնակի շնորհավորանքը արտահերթ ընտրությունների արդյունքերի մասով պատահական չի համարում:

«Իհարկե այդ ամենը ողջունելի է Ռուսաստանի կողմից եւ Պեսկովի այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը շարունակելու է մնալ իր արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանից կախված պետություն, իսկ իր պետության մեջ օլիգարխիայից կախված պետություն»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ից թշնամական պետության զինված ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչներ Հայաստանի սուվերեն տարածքում են: Թե հստակ, երբ են տղակայվելու ռուս սահմանապահները եւ որ հատվածում Գլխավոր շտաբը չի մանրամասնում: Թեմայի շուրջ հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ նաեւ իշխող թիմի քաղաքական ներկայացուցիչներից:

Միայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ աշխատանքներ են գնում ռուս սահմանապահների տեղակայման հետ կապված: «Այդքանը կարող եմ ասել։ Ընթացքի մեջ է, կկարգավորվի, ավելի մանրամասն ինֆորմացի կասենք։ Մոտ ժամանակներս տեղակայման գործընթացը կավարտեն՝ տեղորոշման և այլն, որից հետո կտեղակայվեն»:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest