Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»:
Forrights-ի հետ զրույցում Բաբաջանյանը նշեց, որ կասկածներ ունի, թե ով կարող է լինել, սակայն այդ մասին ավելի ուշ կխոսի․
«Ես կրակոցի ձայն չեմ լսել։ Առավոտյան՝ ընտրության գնալիս տեսա կրակոցի հետքը։ Այս պահին ոստիկաններն աշխատում են դեպքի վայրում»,- նշեց Բաբաջանյանը։
Ոստիկանության լրատվության բաժնից Forrights-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ նախնական տվյալներով կրակոցը հնչել է 09։30-ի սահմաններում․
«Դեռևս չպարզված հանգամանքներում Արման Բաբաջայանի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ՝ դիմապակուն, կրակոց է հնչել Նորք Մարաշի փողոցներից մեկում։ Այս պահին դեպքի վայրում փորձաքրեագետներ են աշխատում»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: