Էլեկտրոնային քվեարկությամբ առաջատարը ՔՊ-ն է, ապա՝ «Հայաստան» դաշինքը

65

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին էլեկտրոնային տարբերակով մասնակցել է 500 ընտրող քվեարկության իրավունք ունեցող 650 ընտրողից: 45 քվեաթերթիկ անվավեր է եղել:

Այսպես, ամենաշատ քվեն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը` 163, ապա «Հայաստան» դաշինքը` 135, երրորդը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն է՝ 43:«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 17, «Պատիվ ունեմ» դաշինքը`14, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 14, Ազատական կուսակցությունը՝ 12, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը`12, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը՝ 6, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 3, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը՝ 3, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ 3, «Ազատություն» կուսակցությունը՝ 2, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը՝ 2, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը՝ 2, «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 1, և «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 1 քվե:

Մյուս 4 քաղաքական ուժերը քվեներ չեն ստացել: