Արարատում ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է

60

Ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել Վեդի քաղաքի բնակիչներից մեկն ու հայտնել, որ մի անձ իրեն 30 հազար դրամ է տվել, որպեսզի ինքն ու կինը քվեարկեն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Հունիսի լույս 20-ի գիշերը Վեդիի 43-ամյա բնակիչը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տղամարդը ձերբակալվել է։