ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել

53

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելության դիտորդները ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկության առաջին 9 ժամերին լուրջ խախտումներ չեն արձանագրել։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին։

«Ընտրական պրոցեսը բավական հանգիստ է անցնում, գործնական, որևէ լուրջ թերություն մեր առաքելության դիտորդների կողմից չի արձանագրվել»,- ասել է Կոմարովսկին։

Նա նշել է նաև, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելությունը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ, որոնք նույնպես փաստել են, որ լուրջ խախտումներ չեն եղել։

Կոմարովսկու խոսքով՝ հայտնաբերված թերությունները տեխնիկական բնույթի են եղել։