Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում` վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ հայտնեց Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը:
«Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268, հաստատված գերիների թիվը` 60 հոգի, ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ այժմ 89 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստան, որոնցից վեցը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: