«Հաստատված գերիների թիվը` 60․ ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»

68

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում` վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ հայտնեց Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի, անհետ կորածների և գերեվարվածների թիվը:

«Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրն անհայտ` 268, հաստատված գերիների թիվը` 60 հոգի, ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ այժմ 89 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստան, որոնցից վեցը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը: