Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ իրավապահները 50 հաղորդում, ահազանգ են ստացել քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ և ընթացքում հանրապետության տարբեր մարզերում, Երևանում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ:
Դրանցից 41-ի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գույքային վնասի չափը, Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի [Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը] 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին, ասված է հաղորդագրությունում:
Ինչպես դատախազությունն է նշում, 9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: