Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 96 և մահվան 1 նոր դեպք

64

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 96-ով՝ հասնելով 224 հազարի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 122-ով և հասել 215 հազար 655-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 814 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 138 հազար 719-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 491-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 760 մարդ։